Ներկայացնում ենք Հայաստանում Հոկեյի աշխարհի առաջնության լոգոն
Հոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է մրցաշարի լոգոն, որը կանցկացվի Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը:
Լոգոյի մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի ազգային գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության
գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականի և տափօղակի ձևով՝ որպես հոկեյի հիմնական խորհրդանիշներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը առաջին անգամ 15 տարի անց կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայակական թիմի մրցակիցները կլինեն Մալայզիայի,
Քուվեյթի, Ինդոնեզիայի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականները: