— Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
— Փորձում եմ մի փոքր հեռու մնալ այդ հարցից, որովհետև, բնականաբար, դա մեծ պատիվ է:
Անհավանական և լուրջ առաջխաղացում է անձամբ իմ կարիերայում, բայց միևնույն ժամանակ՝ եռակի պատասխանատվություն ամբողջ երկրի առաջ։
Փորձում եմ ինքնս ինձ այդ հարցերը քիչ տալ և գլոբալ խնդիրները հնարավորինս պարզեցնել։
Ես պետք է որակյալ մարզումային պլաններ մշակեմ, գտնեմ ընդհանուր լեզու բոլոր խաղացողների հետ,
այնպես անեմ, որ նրանք հասնեն փոխըմբռնման առավելագույն մակարդակի։
Մեզ սպասում է իսկապես լուրջ, նշանակալի և պատասխանատու արկած։ Եվ այդ ամենը պետք է բաժանել փոքր քայլերի,
որոնցից յուրաքանչյուրի կատարումը մեզ կհասցնի այն արդյունքին, որին բոլորը սպասում են։