Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահը խոսել է ապրիլի 13-ից 19-ը Երեւանում
կայանալիք հոկեյի աշխարհի առաջնության կազմակերպման ու նախապատրաստման մասին։
Պատկերացրեք, որ այս առաջնությունը միայնակ հնարավոր չէ անցկացնել և ես ցանկանում էի
շնորհակալության խոսքս հայտնեյի այն կազմակերպություններին և մարդակնց, ովքեր աջակցում են
սպորտին և առաջինը ցանկանում էի նշել ԿԳՄՍ նախարարության սպորտի բաժինը, բավականին մեզ աջակցում են,
շատ շնորհակալ ենք: Երկրորդը կցանկանայի շնորհակալություն հայտնել Fastex և Yo Health ընկերություններին, որոնք մեր գլխավոր հովանավորներն են:
Ես ուզում եմ նաև առաձին շնորհակալություն հայտնել այն մարդում, առանց չափազանցման, առանց ում
միջնորդության հնարավոր չեր լինի կազմակերպել այս առաջնությունը Հայաստանում: Դա մեր սիրելի ընկեր
Կարեն Գիլոյանն է, ի շնորհիվ նրա, առանց չափազանցնելու, այս առաջնությունը կայանում է Հայաստանում:
Նաև նշեմ, որ հեռարձակումները լինելու են Fast Tv-ով:
Առանձին նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քաղաքապետարանի սպորտի բաժնին և մեր լավ ընկերոջը՝
Արսեն Մակվեցյանին, ով իր հերթին մեզ շատ աջակցում է, և Վահագն Դավթյանին: Կրկին նշեմ, որ նրանք Հայաստանի
հոկեյի լավ ընկերներն են: Մենք երևի առաջնությունից հետո կրկին կհավաքվենք և կստեսնենք, թե մարդիկ ինչպես են վերաբերվում հոկեյին: