Ներկայացնում ենք մարզահագուստը, որով Հայաստանի հավաքականը հանդես կգա Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Հիմնական համազգեստը սպիտակ գույնի է, պահեստայինը՝ կապույտ։ Թևքերին և գուլպաներին պատկերված է հայկական եռագույնը, իսկ մարզաշապիկի կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը։